Նոր Նորքի թաղապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Չախոյանը, որը հոսպիտալացվել է երեկ Նոր Նորքի ոստիկանության բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Ոստիկանության ծառայողները ակտիվիստ Արթուր Չախոյանին ուղեկցել են ոստիկանական բաժին՝ հաղորդում վերցնելու:
Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը:
Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել է վեց անձ։