Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

9.11.2021 - 11:37 դիտում

Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Ընդդիմադիր պատգամավորներից հանձնաժողովի նիստին ներկա էր միայն «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը:

«Նորից ուզում էի տեսնել, որ Սեյրան Օհանյանը ներկա լիներ և ներկայացներ 11-րդ անգամ ներկայացրած թեկնածուին, որպեսզի մենք կարողանայինք հարցեր տալ պարոն Օհանյանին»,- ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ