Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու

2.07.2025 - 11:45 դիտում

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի´ հայրենակիցներ, կուսակցական գործընկերներ, առաջադրվել եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար մարմնի` վարչության թեկնածու:

Կառավարող թիմի վարչության անդամ լինելը Հայաստանի Հանրապետության առաջ ստանձնածս անվերապահ ծառայությունն էլ ավելի ամբողջական կդարձնի:

Սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին»,- գրել է Հովհաննիսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ