«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավորին հայտնաբերել են կախված վիճակում

Աստղիկ Խաչատրյան 10.01.2025 - 19:21
10.01.2025 - 19:21 դիտում

Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ