«Արթիկ» ՔԿՀ-ում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ

Աստղիկ Խաչատրյան 14.05.2025 - 16:44
14.05.2025 - 16:44 դիտում

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնի ծառայողները նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, հատուկ հսկողություն են սահմանել դատապարտյալներ Ա․Հ․-ի և Ա․Ս․-ի, ինչպես նաև նրանց մոտ կարճատև տեսակցության եկած երկու քաղաքացու նկատմամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Տեսակցությունների ընթացքում ծառայողները նկատել են, որ դատապարտյալ Ա․Հ․-ն փորձում է մյուս դատապարտյալին փոխանցել կասկածելի փաթեթ։ Ծառայողների կողմից արձանագրվել է փոխանցման պահը և կասեցվել այն։ Տվյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են առանձնացված փաթեթներ և սրվակներ, որոնց մեջ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող նյութեր։

Բացի այդ՝ 2 դատապարտյալները և տեսակցության եկած 2 քաղաքացիները ծառայողների կողմից ենթարկվել են խուզարկության, որի արդյունքում դատապարտյալ Ա․Հ․-ի տաբատի գրպանից հայտնաբերվել են բաժանորդային քարտ, 2 սպիտակ դեղահաբ և կանեփի սերմին նմանվող 2 հատիկ։

Ամբողջական նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ