Արթիկում ուժգին պտտահողմ է եղել. լուսանկարներ

15.06.2025 - 11:51 դիտում

Արթիկի համայնքաապետարանից տեղեկանում ենք՝ երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ։

Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անցկացրել է արտակարգ խորհրդակցություն` ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվել էին արձանագրված ուժեղ քամու, տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի հետևանքները գույքագրելուն և հնարավորինս շուտ վերացնելուն առնչվող հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ