Արթիկի բաժնի քրեական հետախույզները Անուշավան գյուղում թմրանյութ են հայտնաբերել

Աստղիկ Խաչատրյան 15.08.2022 - 12:04
15.08.2022 - 12:04 դիտում

Ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Անուշավան գյուղի 38-ամյա մի բնակիչ իր տան բակում կանեփ է աճեցրել և պատրաստվում է քաղել ու տեղափոխել:
Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Շիրակի մարզային վարչությունների ու Արթիկի բաժնի քրեական հետախույզները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 58 ցողուն: Տանտերը հայտնել է, որ բակում վայրաճ կանեփը չի ոչնչացրել, քաղել է, որ չորացնի և ծխելու միջոցով օգտագործի: Նա նաև հացատնից ոստիկաններին է ներկայացրել երկաթե տարայով կանեփի չորացրած թփեր:
Քննչական բաժնում վարույթը շարունակվում է:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ