«Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»․ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան

Աննա Կոստանյան 12.06.2025 - 14:31
12.06.2025 - 14:31 դիտում

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղաուղերձով դիմել է հանրությանը՝ հայտնելով, որ խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացի համար ստեղծված նախագծի տակ ինչու «Հայաստան» խմբակցությունը չի ստորադրում։

«Փաստորեն 2018 թվականին Նիկոլի կողքին կանգնելը և ձայն տալը շատերի համար մոլորության արդյունք չէր, այլապես ինչու պիտի այսօր կրկնվեր այդ նիկոլական վարքագիծը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները նախաձեռնել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որը բաղկացած է որոշման նախագծից, հիմնավորումներից և դրան կից ձևաթղթից։

«Հայաստան» խմբակցությունը չի ստորագրել «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած նախագծի տակ։ Արդեն տարօրինակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող իրավաբանները, նրա պատգամավորները կեղծում են»,-ասաց նա։

Նա տեսաուղերձում խոսեց նաև «Հայաստան» խմբակցության հրապարակած ձևաթղթի մասին․ «Պարզ է դառնում, թե 2018 թվականին ՀՀԿ-ի և նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ովքեր են ունեցել իրենց ուրույն դերը, և ինչպես ասում են՝ Спектакль окончен занавес опущен»։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ