Արդարադատության և էկոնոմիկայի փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

Գոհար Ստեփանյան 25.11.2020 - 10:48
25.11.2020 - 10:48 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Ռաֆիկ Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, Նաիրա Մարգարյանը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ