Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Աստղիկ Խաչատրյան 26.09.2024 - 19:28
26.09.2024 - 19:28 դիտում

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար»,- մասնավորապես գրել է Գևորգյանը:

Հիշեցնենք՝ Սիրվարդ Գևորգյանը արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել սեպտեմբերի 5-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ