Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինա Պիրիսը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր

Աննա Կոստանյան 18.01.2023 - 18:44
18.01.2023 - 18:44 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ