Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ

Աստղիկ Խաչատրյան 14.01.2022 - 11:14
14.01.2022 - 11:14 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին արտգործնախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», – նշել է Արարատ Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ