Արարատ Միրզոյանը՝ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ժամկետների մասին

Աննա Կոստանյան 19.01.2022 - 17:35
19.01.2022 - 17:35 դիտում

Առայժմ սահմանագծման և սահմանազատման հարցով հանձնաժողով ձևավորված չէ: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Այդ մասին մեր հրապարակային դիրքորոշումն ենք հայտնել: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ ժամկետները հստակ չեն, բայց խոսքը մոտալուտ գործընթացի մասին է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ