Միայն Արարատի մարզում 5 ժամվա ընթացքում 59327 կրակոց է եղել հակակարկտային կայաններից, և այն արդյունքը, ինչ կա, հենց այս կրակոցների արդյունքում է: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:
«Այդ համակարգերը աշխատում են, և հնարավորինս փորձել ենք պաշտպանել»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով կարկտահարության դեպքերին: