Արարատի մարզում մեքենաներ են բախվել. վիրավորը ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող է

Աստղիկ Խաչատրյան 16.05.2025 - 15:45
16.05.2025 - 15:45 դիտում

Մայիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ