«Արարատը» 13 տարվա դադարից հետո դարձել է Հայաստանի գավաթակիր

Աստղիկ Խաչատրյան 15.05.2021 - 22:01
15.05.2021 - 22:01 դիտում

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Արարատը» մրցել է «Ալաշկերտի» հետ ու առավելության հասել 3:1 հաշվով:

Հաշիվը 12-րդ րոպեին բացել է Աղվան Պապիկյանը, 7 րոպե անց աչքի է ընկել «Արարատի» իվուարցի հարձակվող Մորի Կոնեն, ով երկրորդ կեսի մեկնարկում նաև դուբլ է ձևակերպել։ 85-րդ րոպեին Աբրահամ Խաշմանյանի սաները կարողացել են հեղինակության գոլ խփել։

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատը» 13 տարվա դադարից հետո դարձել է Հայաստանի գավաթակիր՝ նվաճելով Եվրոպա լիգայի խաղարկության ուղեգիր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ