Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ

Գոհար Ստեփանյան 18.03.2021 - 10:43
18.03.2021 - 10:43 դիտում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ և տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքներին, հանդիպել բնակչության հետ:
Վերջին պատերազմի պատճառով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով Հանրապետության համայնքների ազատ բնակֆոնդի վերանորոգման ու կահավորման ծրագրի շրջանակում Դահրավում 28 առանձնատնից պատրաստ է արդեն 14-ը, Պատարայում՝ 50-ից 34-ը, որոնք հիմնականում բնակեցված են: Արայիկ Հարությունյանն անձամբ է ծանոթացել կատարված աշխատանքների որակին, զրուցել վերաբնակիչների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով:
Պատարայում երկրի ղեկավարն ընդգծել է, որ այս տարվա ընթացքում կասֆալտապատվի գյուղը մայրուղու հետ կապող ճանապարհը, կլուծվի համայնքի գիշերային լուսավորության խնդիրը: Տեղում հանձնարարական է եղել քաղաքաշինության նախարարին՝ կազմել գյուղի մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Աստղաշեն համայնքի վարչական տարածքում պետական և բարեգործական միջոցներով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերի տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակատեղիի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ