Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը

Աննա Կոստանյան 27.11.2025 - 19:25
27.11.2025 - 19:25 դիտում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Այն տեղի է ունեցել Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում։

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին և իր ցավակցական խոսքերը փոխանցել լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ