Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի հետ

Գոհար Ստեփանյան 14.02.2021 - 13:42
14.02.2021 - 13:42 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 14-ին ընդունել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նախարարը հանդիպմանը նշել է, որ ինչպես միշտ ՀՀ իշխանությունները շարունակելու են սատարել ու նեցուկ կանգնել Արցախին, և իրենք ԱՀ գործընկեր կառույցի հետ քննարկում են առաջիկա անելիքների հեռանկարները:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, Արցախի ղեկավարը, կարևորելով  ՀՀ Կառավարության դերը պատերազմի հետևանքով Արցախի տնտեսությանը հասցված ավերածությունները վերացնելու գործում, ընդգծել է, որ պետք է շարունակել համատեղ և համագործակցված ջանքերի ներդնումը, որպեսզի ամենասեղմ ժամկետներում հնարավոր լինի վերականգնել տնտեսական ակտիվության ցանկալի մակարդակ:

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ