Արայիկ Հարությունյանը հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ

Գոհար Ստեփանյան 3.10.2020 - 10:38
3.10.2020 - 10:38 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, մինչև մարտի դաշտ մեկնելը, գիշերվա ընթացքում հանդիպել է հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:  Նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ:

Մինչ մարտի դաշտ մեկնելը գիշերվա ընթացքում հանդիպել եմ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ: Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը:

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Freitag, 2. Oktober 2020

«Մեր տղաներին հաղթել չի լինի, և սա զուտ զգացական արձանագրում չէ: Պատվով կպաշտպանենք մեր միացյալ Հայրենիքը»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր վճռվում է մեր ապագան, այս երկրում ապրելու հայ ժողովրդի իրավունքը:

«Մենք հարյուրամյակների ամենաճակատագրական ժամանակն ենք ապրում: Հայրենիք ունենալու և չունենալու օրհասական ժամանակահատվածում ենք ապրում: Մեզնից յուրաքանչյուրից է կախված ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլև հայ ազգի ապագան: Ուզում եմ բոլորդ կատարեք ձեր ծառայությունը և շարունակեք ապրել այս Հայրենիքում որպես արժանի զավակներ: Համոզված եղեք, հաղթելու ենք: Մենք ավելի դժվար ժամանակ ենք ունեցել 90-ականներին: Այն ժամանակ հաջողվել է, այսօր ևս հաջողվելու է: Այսօր ազատ երկրում մեր երեխաների ապրելու իրավունքն է որոշվում: Մենք ունենք առաքելություն մեր ազգի և սերունդների առջև»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ ավելի վաղ հանդիպել է եզդի եղբայրների հետ, նրանք նույնպես առաջնագծում են՝ պահպանելու հայրենի հողը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նաև միջազգային հանրությունն է համախմբվել՝ գիտակցելով այն մեծ չարիքը, որը սկիզբ է առել տարածաշրջանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ