Արամ Ա կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Գոհար Ստեփանյան 25.01.2021 - 13:46
25.01.2021 - 13:46 դիտում

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:

 

Ուղերձը հրապարակված է կաթողիկոսի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Նորընտիր նախագահին ուղղած իր նամակում Նորին Սրբությունը հայտնել է, որ մեր ժողովուրդը և հատկապես Միացյալ Նահանգներում հաստատված հայերը պատրաստ են գործակցելու իր և իր ղեկավարած վարչակազմի հետ՝ հանուն մարդու իրավունքների ու արժեքների պաշտպանության, Միացյալ Նահանգների ու Հայաստանի կապերի ամրացման, ինչպես նաև աշխարհում խաղաղության հաստատման:

Նորին Սրբությունը հիշեցրել է, որ նախագահ Բայդենը Սենատի անդամ եղած տարիներից սկսած բարեկամական կապեր է հաստատել հայ ժողովրդի հետ և հատուկ հարգանք է ցուցաբերել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի նկատմամբ: Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահը վերանորոգ կերպով պիտի շարունակի պաշտպանել ժողովրդավարության, ժողովուրդների ինքնիշխանության և ցեղասպանության կանխարգելման աշխատանքները և այս առումով հույս հայտնեց Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ:

Արամ Ա. Կաթողիկոսն իր հաջողության մաղթանքներն է փոխանցել ԱՄՆ նախագահին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ