Արաղչին Ժնևում կհանդիպի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ

19.06.2025 - 15:04 դիտում

Ժնևում հունիսի 20-ին նախատեսված է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը: Տեղեկությունը հաստատել են Իրանի արտգործնախարարությունից:

Ավելի վաղ Արաղչին հեռախոսային բանակցություններ է վարել եվրոպացի երեք նախարարի հետ: Լրատվամիջոցների տվյալով՝ նախարարների հանդիպմանը հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի Իրանի միջուկային ծրագրի հնարավոր սահմանափակումների վրա:

Իրան-Իսրայել լարվածության ֆոնին եվրոպական երկրներն ընդգծել են, որ չեն աջակցում Իրանում իշխանափոխությանը և հավանություն չեն տվել Իսրայելի հարվածներին, թեև ճանաչել են վերջինիս ինքնապաշտպանության իրավունքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ