Ատեստավորման գործընթացը զինված ուժերում շարունակվում է․ ՊՆ

8.06.2023 - 22:09 դիտում

Հունիսի 8-ին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցները ուսումնական կենտրոններում թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից։

Սա  այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Ինչպես արդեն նշվել է, նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։ Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ կամփոփվեն քննությունների արդյունքները։ Ստուգող հանձնաժողովները կգնահատեն յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կկազմվի արձանագրություն և վերջնական եզրակացություն։

Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։ Ատեստավորման գործընթացը զինված ուժերում շարունակվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ