Ավտովթար Գյումրիում. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Աննա Կոստանյան 1.04.2022 - 15:44
1.04.2022 - 15:44 դիտում

Մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև հանդիպակաց երթևեկող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 56-ամյա վարորդը, «ՎԱԶ-2106»-ի 35-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ