Ավտովթար՝ Շիրակի մարզում. տուժածները ամուսիններ են

Աննա Կոստանյան 27.10.2023 - 12:39
27.10.2023 - 12:39 դիտում

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մազմանյան և Խրիմյան հայրիկ փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 61-ամյա Մելիք Մ.-ի վարած Ford մակնիշի, 18-ամյա Արշավիր Ղ.-ի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Lexus-ը ինքնաբերաբար հետնամասով հարվածել է անցորդներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 53-ամյա Աշոտ Մ.-ին և 53-ամյա Ալվարդ Պ.-ին:

Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ