Ավտոմեքնան բախվել է բետոնե արգելապատնեշին. կան 2 զոհ և 1 վիրավոր

Աստղիկ Խաչատրյան 22.08.2022 - 11:00
22.08.2022 - 11:00 դիտում

Օգոստոսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին. 27-ամյա ուղևոր Ռազմիկ Հ.-ն մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 07.15-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 37-ամյա ուղևոր Սուրեն Փ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0
[social-share style="icon" size="s" template="23" counters="1" counter_pos="inside" total_counter_pos="hidden" buttons="vk,facebook,ok,mailru,telegram,twitter,blogger,linkedin"]

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ