Ավտոմեքենան ընկել է ջրանցքը․ կա երեք զոհ

27.08.2023 - 21:06 դիտում
Օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:
Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ