Ավտոբուսն ինքնաբերաբար շարժվել է. վարորդը հայտնվել է դրա տակ և մահացել

1.01.2023 - 20:36 դիտում

Հունվարի 1-ին, ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 134 հասցեի մոտակայքում ավտոբուսը ինքնաբերաբար (առանց վարորդի) շարժվել է՝ քաղաքացին հայտնվել է ավտոմեքենայի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 134/4 հասցեի մոտակայքում Zhongtong մակնիշի ավտոբուսի տակից դուրս են բերել վարորդ Ս. Թ.-ի (ծնված 1957 թ.) դին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ