Ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա. նա հոսպիտալացման ճանապարհին մահացել է

Աննա Կոստանյան 5.06.2024 - 14:58
5.06.2024 - 14:58 դիտում

Հունիսի 5-ին` ժամը 11:04-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից Mercedes-Benz մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ. Հ.-ի (ծնված 1985 թ․) վրա։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ