Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել 5 պատգամավոր և Վաչե Գաբրիելյանը

Աննա Կոստանյան 26.05.2022 - 13:14
26.05.2022 - 13:14 դիտում

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։  Հայտնում է Չալաբյանի պաշտպանական թիմը։

«Պատգամավորները երաշխավորում են, որ  Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։

Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։

Նշենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես էին եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։ Հայտարարությանը միացել էին բազմաթիվ այլ գործընկերներ և հայտնել իրենց աջակցությունը։ Հավելենք նաև, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար»,-նշված է հայտարարությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ