Ավելի քան 10 հայ զինծառայողի գերեվարության մասին լուրն ապատեղեկատվություն է

Աննա Կոստանյան 28.11.2020 - 15:28
28.11.2020 - 15:28 դիտում

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված լուրը, թե, իբր, երեկ գերեվարվել է 10-ից ավելի հայ զինծառայող՝ ապատեղեկատվություն է: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ ընդգծելով, որ նման դեպք երեկ տեղի չի ունեցել։

«Կառավարությունը շարունակում է պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված զինծառայողների վերադարձի շուրջ ամենօրյա աշխատանքները», – նշված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ