Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:
Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:
Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- ասված է շտաբի Ֆեյսբուքի գրառման մեջ:
РУС⬇️ ENG⬇️
Ավելի քան երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել…
Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Суббота, 3 декабря 2022 г.