Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լիտվայի Հանրապետություն

Աննա Կոստանյան 5.10.2021 - 15:21
5.10.2021 - 15:21 դիտում
Վարչապետը երեկ հանդիպել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Լիտվայի նախագահը իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին` https://bit.ly/3uGwnHW
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը՝ https://bit.ly/2YjvKI6
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում այցելել է «Անտակալնիս» զինվորական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել Լիտվայի անկախության համար զոհվածների հիշատակին՝ https://bit.ly/3uHoguF
Կառավարության ղեկավարն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին: Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը՝ https://bit.ly/3Dc6L8T
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ https://bit.ly/3FkKacg
Այցի ավարտին Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ https://bit.ly/3D7wsr8

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ