Ավագ եղբայրը ծանր վնասվածք էր պատճառել կրտսերին

Աննա Կոստանյան 10.07.2023 - 18:31
10.07.2023 - 18:31 դիտում

Հուլիսի 9-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Խանջյան գյուղի տներից մեկի բակում վիճաբանություն է եղել 63-ամյա և 52-ամյա եղբայրների միջև, որի ընթացքում ավագ եղբայրը մանգաղով խփել է կրտսերին: Ժամը 17.55-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. խանջյանցի 52-ամյա տղամարդը «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում, պնևմոթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել էր բուժօգնության:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները 63-ամյա տղամարդուն ձերբակալել և ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ