Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց. ՀՀ վարչապետ

8.12.2024 - 09:28 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:

Աստվածամոր տաճարի վերաբացման արարողության շրջանակում վարչապետը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,- գրել է վարչապետը՝ կից հրապարակելով լուսանկար:

Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 7 декабря 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ