Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել

Աստղիկ Խաչատրյան 22.09.2023 - 20:53
22.09.2023 - 20:53 դիտում

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա ամփոփագրում:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այդ փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։

Կատարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռուսական խաղաղապահների հսկողության տակ Ղարաբաղի զինված կազմավորումները սկսել են զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ հանձնել են՝ վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրետանային և հակատանկային զինատեսակներ, մոտ 5000 զինամթերք։

Ռուս խաղաղապահներն ապահովել են մարդասիրական բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք»,- նշված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ