Ասլամազյան քույրերի պատկերասրահի պաշտգամբի վերանորոգումը՝ օրակարգային խնդիր

Աննա Կոստանյան 4.04.2022 - 15:08
4.04.2022 - 15:08 դիտում

Վերջին տարիներին զբոսաշրջության ակտիվացմանը զուգընթաց Գյումրիում նկատելի ավելացել է Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի այցելուների թիվը։ Սակայն պատկերասրահում առկա են վերանորոգման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Պատկերասրահի գլխավոր խնդիրը պատշգամբի վիճակն է: Հին Գյումրվա կոլորիտով կառուցված փայտյա պատշգամբը վթարայնության առաջին աստիճան ունի. 2016 թվականից այն փակ է, չի շահագործվում: Պատշգամբը, անընդհատ լինելով անձրեւաջրերի հոսքի տակ, քայքայվել է ու հիմա փլուզման եզրին է:Ծանրության դեպքում էլ 150 տարվա պատմություն ունեցող պատշգամբը կարող է փլվել: Նախկինում տրամադրված գումարի առյուծի բաժինը հենց պատշգամբի նորոգմանն էր ուղղվելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ