Ասե՞լ, թե՞ մտածել. բուլինգի կանխարգելման խաղային մեթոդը Գյումրիում և Վանաձորում

3.04.2024 - 17:13 դիտում

Իրավիճակներ, որոնք երբեմն երկմտելու տեղիք են տալիս. Ինչպե՞ս առաջնորդվել առանձին դեպքերում՝ ասել, թե՞ մտածել: Այս երկմտանքի կարիքը գուցե չլիներ եթե հասարակության մեջ կամ ավելի կոնկրետ դպրոցներում չլիներ բուլինգ երևույթը, որը շատ դեպքերում խաթարում է աշակերտի հուզական ներաշխարհը: Ուստի Գյումրիում «Կանանի Սոցիալ հոգեբանական կենտրոն» ՀԿ-ի գործուն քայլերը տանում են հենց այս խնդրի կանխարգելմանը: «Բուլինգի դերակատարները՝ որպես հիմնախնդրի կանխարգելման ակտիվ սուբյեկտներ» ծրագրի մեկնարկից 6 ամիս անց ամփոփվում է Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Արդյունքում վերապատրաստվել են 60-ից ավելի ծնողներ և մանկավարժներ, իրազեկվել են 40-ից ավելի աշակերտներ, որպես վերջնարդյունք Անի Խուդոյանի և «Կանանի» հկ-ի կողմից ստեղծվել է «Ասել, թե՞ մտածել» խաղը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ