Առողջապահության նախարարին է ներկայացվել Գյումրու թիվ 1 պոլիկլինիկային նոր շենք տրամադրելու հարցը

Աննա Կոստանյան 1.12.2022 - 18:02
1.12.2022 - 18:02 դիտում

Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում վերջին անգամ մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են ավելի քան 30 տարի առաջ՝ խորհրդային տարիներին: Ներկայում թիվ 1 պոլիկլինիկան գործում է համայնքապատկան շենքում, որը խարխուլ է եւ նպատակահարմար չէ առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Այստեղ, չնայած շենքային վատ պայմանների, շարունակում են իրականացնել պոլիկլինիկական ծառայությունները: Ձմռան ընթացքում առաջանում է նաեւ ջեռուցման խնդիր, իսկ այդ պայմանների արդյունքում պացիենտների թիվը կրճատվում է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ