«Առել ենք, վարել ենք, ցանել ենք». մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները

1.05.2025 - 16:54 դիտում

Խնամված տնամերձ այգիներից մինչև բազմահեկտար վարելահողեր, հացահատիկային մշակաբույսերից մինչև կերային մշակաբույսեր՝ մարզի ողջ տարածքում հողագործներն արդեն ձեռնամուխ են եղել սեզոնային աշխատանքներին։ Բենիամին գյուղի տնտեսվարող Հայկ Թորոսյանն այս գործում արդեն երկարամյա փորձ ունի։ Վերջին տարներին հողի հետ կռիվ է տալիս, բայց եկամուտ գրեթե չի ստացել, այս տարի էլ մեծ ակնկալիքներ չունի, բայց ուրիշ ճար էլ չկա, մոտ 25 հեկտար ցանքատարածություններ ունի, պետք է աշխատի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ