Առաջին աֆրիկացին կանանց ֆուտբոլում. Ֆաուստինան կօգնի «Հայասային»

17.03.2021 - 16:01 դիտում

Առաջին աֆրիկացին՝ կանանց ֆուտբոլում: Ֆաուստինան ժամանել է Գանայից: 22-ամյա ֆուտբոլիստուհին իր արտասահմանյան կարիերան որոշել է սկսել «Հայասայից»: Առաջարկն ընդունելիս շատ չի մտածել:

Հարձակվողը հասցրել է ներկայացնել իր երկրի ազգային ընտրանին: Տեղափոխությունը Գյումրի եւ մրցելույթներն այստեղ. ըստ նրա՝ կօգնեն ամրապնդվել հավաքականի կազմում: Պատրաստ է օգնել «Հայասային» չեմպիոնական մրցավազքում: Այդ ճանապարհին թիմը հերթական հաղթանակը տարավ՝ հաշվետու տուրում հաղթելով «Գյումրի» թիմին քաղաքային դերբիի շրջանակներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ