Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Աննա Կոստանյան 11.02.2025 - 14:51
11.02.2025 - 14:51 դիտում

Երևան քաղաքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին սպասվում է ձյուն։

Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-14-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ