Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

9.04.2022 - 16:24 դիտում

Ապրիլի 10-11-ը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին հանրապետության առանձին շրջաններում, 13-ի առավոտյան և ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում ապրիլի 10-11-ը, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-13-ի ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ