Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

2.07.2023 - 14:25 դիտում

Հուլիսի 3-ին, 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ին, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում՝ հուլիսի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ի, 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ