Առաջիկա օրերին կպահպանվի փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

20.06.2025 - 13:35 դիտում

Հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ