Առաջիկա ամիսներին պատրաստ կլինի Ավշար բնակավայրի մանկապարտեզը

Աննա Կոստանյան 17.07.2023 - 18:22
17.07.2023 - 18:22 դիտում
Արարատ համայնքի Ավշար բնակավայրի մանկապարտեզի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքում են, Ֆեյսբուքում գրել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 246 մլն 735 հազար դրամ: Միջոցների 70%-ը տրամադրվել է պետական բյուջեից, մյուսը մասը՝ համայնքի միջոցներից։
170 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շինաշխատանքները նախատեսվում են ավարտել առաջիկա ամիսներին:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ