Առաջարկվում է հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարացնել մեկ տարով

Աննա Կոստանյան 3.12.2020 - 12:20
3.12.2020 - 12:20 դիտում

ՀՀ քաղաքացու անձնագրի մասին և նույնականացման քարտերի մասին օրենքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթի նպատակն է հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարացնել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Նրա խոսքով՝ կենսաչափական անձնագրեր մատակարարող լեհական ընկերության հետ պետության կնքած պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2017 թվականի հունվարի 1-ին, սակայն նոր մատակարարի հետ նոր պամանագիր դեռևս կնքված չէ:

«Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա մինչև կենսաչափական տվյալներով անձնագրերի նոր մատակարար ընկերությա հետ պայմանագրի կնքումը անխափան կերպով ապահովվել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը», – պարզաբանեց պաշտոնյան:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ