Առանց տանիքի. Ջաջուռում քամին վնասներ է հասցրել

19.08.2023 - 18:55 դիտում

Նախօրեին քամու հետևանքով Հայաստանի տարբեր մարզերում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։ Անմասն չի մնացել նաև Շիրակի մարզը:Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում մեկ տան տանիք է քշել քամին: Արդյունքում անձրևաջրերը լցվել են տուն, հեղեղել սենյակները, փչացրել գույքը: Այս տանն ապրում են ամուսիններ` 3 անչափահաս երեխաների հետ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ