Աջապահյանը ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե․ ՈՒՂԻՂ

27.06.2025 - 18:14 դիտում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ինքնակամ ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի դարձավ՝ իրավապահները խուզարկություն են իրականացնում Շիրակի թեմի առաջնորդարանում: Ավելի ուշ պարզվեց, որ թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը Շիրակում չէ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է։ Իսկ նախօրեին տեղեկացրել էինք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Factor.am-ը տեղեկացրել էր՝ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով է, այսինքն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։ Ժամեր առաջ ԱԱԾ-ն հայտարրաություն էր տարածել, ըստ որի՝ որոշում է կայացվել մեղադրյալ Միքայել Աջապահյանին ձերբակալել՝ կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Ավելի ուշ ԱԱԾ-ի մեկ այլ հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հաղորդվում էր, որ ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ Իսկ Միքայել Աջապահյանին էլ կոչ էր արել ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին։ Միքայել Աջապահյանը վեհարանի բակում հավաքված ժողովրդին հայտարարել էր, որ մեկնում է ՔԿ, սակայն ժողվուրդը նրա ճանապարհը փակելով, թույլ չէր տվել մեկնի։ Թոպեներ անց Աջապահյանը հայտարարել էր, որ ոտքով է մեկնում ՔԿ։ Ապա ճանապարհի կեսից նստել էր մեքենա՝ իր հետ քայլողներին դիմելով ասել․ «Ով ուզում է միանալ, թող մեքենաներով գա Քննչական կոմիտե»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ