Աջակցության ծրագրեր՝ բիզնեսի համար. իրազեկման հանդիպում Գյումրիում

Աստղիկ Խաչատրյան 10.04.2024 - 17:19
10.04.2024 - 17:19 դիտում

Եթե արտադրողն ուզում է թարմացնել գործարանի սարքավորումները կամ թվայնացնել բիզնեսը, ապա կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող սուբսիդիայից` վճարելով 0-4% տոկոսադրույքով վարկի դիմաց: Նախատեսու՞մ է ներգրավել փորձ չունեցող անձանց գործարանում, ապա կարող է հետ ստանալ նրանց եկամտահարկը` մեկ տարվա համար: Եթե արտերկրից բարձր որակավորում ունեցող մասնագետ է ցանկանում ներգրավել, պետությունը պատրաստ է նրա աշխատավարձի 20-70%-ը եւս փոխհատուցել: Իսկ եթե նպատակ ունի առեւտրային ցանցին մթերք մատակարարել, բայց չգիտի ինչպես սկսել, ապա նոր ընդունված օրենքը կտա բոլոր հարցերի պատասխանները, ներառյալ` ապրանքի դիմաց օրենքով սահմանված կարգով հստակ վճարումները` 30-օրյա եւ 60-օրյա ժամկետներում համապատասխանաբար պարենային եւ ոչ պարենային ապրանքների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ